Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-12-03 17:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-11-27 16:47 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-11-16 17:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար  2020-12-03 17:45
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

Կատարողական վարույթի կողմերի նույնականացման աշխատանքների իրականացման համար փորձագետ։

1.Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

-
Կատարողական վարույթի կողմերի նույնականացման նպատակով՝ Ծառայությունում ներդրված Էլեկտրոնային վարույթների համակարգում անձնագրային հարցումների ավտոմատացված համակարգի նախագծում և համակցում առկա համակարգերի հետ, որը կապահովի ինչպես էլեկտրոնային եղանակով այնպես էլ թղթային կրիչներով ստացված կատարման ենթակա ակտերի կողմերի նույնականացումը ավտոմատ (ինքնաշխատ) եղանակով։
- Նախատեսվող փոփոխությունների նպատակն է թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Ծառայության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների կազմակերպման արդյունավետության բարձրացումը, ինչն իր հերթին կնպաստի Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ վերափոխելով քաղաքացիների վերաբերմունքն առհասարակ պետական մարմինների նկատմամբ։
- Այս նպատակի իրականացման հիմնական խոչընդոտներից են ֆինանսական միջոցների պակասն ու Ծառայությունում համապատասխան նեղ ոլորտային գիտելիքներ պահանջող հաստիքների բացակայությունը։ Այդ պատճառով առաջարկվում է Ծառայության աշխատանքներում ներգրավել համապատասխան փորձ ունեցող տեղեկատվական ոլորտի մասնագետի, ով կկարողանա նախատեսվող միջոցառումների համատեքստում կարճ ժամկետում  ապահովել որակական շոշափելի փոփոխություններ։

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

3 ամիս ժամկետով:

3. Փորձագետ ի պարտականությունները՝

Փորձագետը Ծառայությանը տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.

     Հայեցակարգի մշակում

- Տեխնիկական առաջադրանքի կազմում և համաձայնեցում Ծառայության իրավասու անձանց հետ։
- Ծառայությունում հայտնաբերված ծրագրային խնդիրների արդյունավետ և արագ լուծումների վերաբերյալ առաջարկների կազմում։
- Ծառայությունում առկա մոդուլերի ծրագրային փաթեթների թարմացում և նոր ֆունկցիաների ավելացում։
- Նոր ծրագրային փաթեթների տեղադրում և փորձարկում։
- Հայտնաբերված թերությունների վերացում։
- Ուղեցույցի կազմում։
- Ծառայության անձնակազմի ուսուցում:
- Կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության մատուցման` պայմանագրի պահանջների պահպանման համար:
- Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը։
- Կատարողը պատասխանատվություն է կրում փորձագետի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
- Պարտավորվում է իրականացնել Ծառայությունում ներդրված՝ ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգի մոդուլների ծրագրերի փոփոխություններ՝ անհրաժեշտության դեպքում, ինչը կբարելավի աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և կապահովի աշխատաժամանակի խնայողություն։

Նախագծերի մշակում և իրականացում

-
Աջակցում Ծառայության ստորաբաժանումներ ծրագրային ապահովման, դադարեցման և նոր ձևավորվող ստրաբաժանումների կազմավորման գործընթացին, դրա իրականացման համար օրենսդրությանը համահունչ անհրաժեշտ ուղղությունների  պլանավորման, այդ նպատակով ներդրված ծրագրային փաթեթների և ամբողջ գործընթացում անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացում,
- Ծառայությունում հայտնաբերված ծրագրային խնդիրների արդյունավետ և արագ լուծումների վերաբերյալ առաջարկների ստացում։
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

-
ՀՀ քաղաքացիություն,
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
- բանակցություններ վարելու կարողություն,
- կառավարչական հմտություններ,
- կոնֆլիկտների կառավարում,
- փոփոխությունների կառավարում,
- ժամանակի կառավարում։

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

      08 դեկտեմբերի 2020թ.

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112) էլ.փոստ kadrer@harkadir.am:

7.Չի
 թույլտ ատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

-
դիմում՝ (ձևը կցվում է),

ԴԻՄՈՒՄԻ Ձև

- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

10.Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝  Էլ. փոստ՝  kadrer@harkadir.am :

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայք էջում (http://harkadir.am):
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800,բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին 00112):7.



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio