Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-12-03 17:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-11-27 16:47 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-11-16 17:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար  2020-11-27 16:47
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Իրավաբանական բաժնում փորձագետ

1.Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի փորձագետի կողմից Ծառայության մասնակցությամբ դատական գործերով արդյունավետ ներկայացուցչության իրականացում և միջազգային կապերի համակարգում։

2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 5 (հինգ) ամիս ժամկետով:

3.Փորձագետի պարտականությունները՝

- Ծառայության մասնակցությամբ դատական գործերով արդյունավետ ներկայացուցչության, դատական գործընթացների հետ կապված այլ գործառույթների կազմակերպման, համակարգման և դատական պրակտիկայի վրա Ծառայության գործունեությունը կատարելագործմանը միտված աշխատանքների իրականացում,
- դատական ներկայացուցչություն իրականացնող աշխատակիցների աշխատանքի համակարգում։
- Դատական կատարողների միջազգային միության և այլ գործընկերների հետ ընթացիկ համագործակցության աշխատանքների համակարգում,
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- հանրային  ծառայության մասնագիտական ոլորտում առնվազն մեկ տարվա ստաժ,
- օրենսդրության իմացություն,
- հայերենի, ռուսերենի, անգլերենի պարտադիր, գերմաներենի ցանկալի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
- բանակցություններ վարելու կարողություն։

5.Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

2 դեկտեմբերի 2020թ.

6.Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112) էլ.փոստ kadrer@harkadir.am :

7. Չի&nbs p;թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8.Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

դիմում՝ (ձևը կցվում է)
,

ԴԻՄՈՒՄԻ Ձև

հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9.Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

10.Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝  Էլ. փոստ՝ kadrer@harkadir.am

11.Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայք էջում (http://harkadir.am)

Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից 18:00 բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հարկադիր կատարումն ապահովող անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին 00112):



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio