Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.7-Գ/ԲՊ-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմնի բաժնի պետի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Պաշտոնի հակիրճ նկարագիրը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.7-Գ/ԲՊ-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (դիմումի ձև)
2. անձնագիր,սոցիալական քարտ և նույնականացման քարտ՝ պատճեններով,
3. ամուսնության վկայական՝ պատճենով,
4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային եղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
7. 2 լուսանկար՝ 3.5 X 4.5 չափսի,
8. համառոտ CV:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի նոյեմբերի
17-ից 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7,
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723,
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83, 130, 132, 153, 154, 156,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=145849,
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 50, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=145091,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 30, 65, 69, 188, 195, 196, 360, 362, 363, 388, 389, 391,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=145000,
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=145843,
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 37, 2065, 2069, 255, 283,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=145847,
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 100, 101,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=138955,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=141535,
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=139085,
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=132740,
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=144936,
Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 6, հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ, հոդված 47, 90, 99, 97,100,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=145088,
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 20, 21,
Հղումը՝ http://www.arlis. am/DocumentView.aspx?DocID=138910,
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 14, 18, 19, 32, 33, 47,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=141524,
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդված 15-րդ, 13-րդ մաս,
Հղումը՝ https://www.arli s.am/DocumentView.aspx?DocID=140926:
Մրցույթային մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00115, 00113/, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.mrcuyt@harkadir.am ):
|